«Իրաքում ես սպանել եմ կանանց և երեխաների». ММА-ի ամերիկացի մարզիկ
Թիմ Քենեդին սարսափելի հայտարարություն է կատարել:
«Ամեն օր ինձ հարցնում են այն մասին, թե ինչու ես չեմ տառապում հետտրավմատիկ սթրեսային խանգարվածությամբ: Ես երևի վերջին մարդն եմ երկրի վրա, ում պետք է այդ մասին հարցնել: Պատերազմում ես ստիպված եմ եղել սպանել կանանց և երեխաների, ես տեսել եմ, թե ինչպես են կենդանի այրվում իմ ընկերները:
Ես կարող էի դառնալ հոգեկան խանգարման դեմ դեղամիջոցային բուժման զոհ, բայց ընտրեցի այլ ճանապարհ. ամեն օր փոխվել դեպի լավը հանուն ինքս ինձ և հանուն նրանց, ովքեր զոհվել են իմ կողքին»,- գրել է Քենեդին Ֆեյսբուքի իր էջում:
Քենեդին ԱՄՆ զորքերում սկսել է ծառայությունը 2004թ: 2007-2009թթ. նա գտնվել է Իրաքում, որտեղ պատերազմել է որպես դիպուկահար:
Պրոֆեսիոնալ ռինգում Քենեդին անցկացրել է 23 մենամարտ, որոնցից 18-ում հասել է հաղթանակի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը