Ջենիֆեր Լոուրենսը գովազդել Է Dior-ի պայուսակները
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը մասնակցել է ֆրանսիական Dior նորաձեւության տան գովազդային արշավին: Այդ մասին սեպտեմբերի 2-ին հաղորդել է La Depeche-ը:
Լոուրենսը ներկայացրել է ֆիրմային պայուսակների նոր հավաքածուն: Ֆոտոսեսիայի հեղինակը ֆրանսիացի լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելիեն է. նկարահանումները տեղի են ունեցել նյույորքյան ստուդիայում:
Լուսանկարներն արվել են դասական ոճով, դերասանուհին գործնականում եղել է առանց կոսմետիկայի: Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց հագուստ, այլեւ տղամարդկանց համար նախատեսված Dior Homme շարքի հագուստ, կոսմետիկա, ժամացույցներ եւ թանկարժեք իրեր:
2016 թվականին Dior-ը թողարկել է Milky Dots կոսմետիկայի շարքը, որը նվիրված էր կաթնային կոկտեյլներին:
Լոուրենսը առավել հայտնի է «Քաղցած խաղեր» եւ «Իքս մարդիկ» ֆրանշիզաներում խաղացած իր դերերով:
Նա «Օսկար»-ի է արժանացել «Իմ ընկերը խենթ է» ֆիլմի համար եւ պարգեւի է անվանակարգվել «Խարդախություն ամերիկյան ձեւով» եւ այլ կինոնկարներում իր աշխատանքի համար: