Բաժիններ՝

4-րդ հարկից ընկած երեխան բացել է աչքերը

tsayg.am. Գյումրիում օրեր առաջ շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի մոտ դիտվում է դրական տեղաշարժ, վիճակը կայունացել է: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող փոքրիկին շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը, սակայն երեխան արդեն ինքնուրույն է շնչում: Բժիշկների փոխանցմամբ` նա նաև կարողանում է բացել աչքերը:

Հիշեցնենք, որ 2-ամյա փոքրիկի մոտ առկա է գանգուղեղային տրամվա, գանգի հիմի և թաղի կոտրվածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս