Բաժիններ՝

Ռուսաստանն ու Թուրքիան վերսկսել են չարտերային ավիահաղորդակցությունը

Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային ավիափոխադրումների արգելքի չեղյալ հայտարարումից հետո Royal Flight ավիաընկերությունը Ռուսաստանից ռուս զբոսաշրջիկներին կհասցնի Անթալիա, RIA Novosti-ին հայտնել է Coral Travel տուրօպերատորի հասարակայնության հետ կապերի ղեկավար Մարինա Մակարկովան:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային ավիափոխադրումները դադարեցվել էին անցած տարվա նոյեմբերից, երբ թուրքական կործանիչը Սիրիայում խոցեց ռուսական «Սու-24» ռմբակոծչին:

Շրջադարձային եղավ այս ամռանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գրած նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ նա ներողություն էր խնդրել պատահարի համար:

Պուտինը հունիսի 30-ին հրաման ստորագրեց, որը չեղյալ էր հայտարարում չարտերային թռիչքները, իսկ օգոստոսի 28-ին ՌԴ կառավարությունը ամբողջությամբ չեղյալ հայտարարեց բոլոր սահմանափակումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս