ՍԴ-ն հրապարակեց որոշումը

ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանատության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը։

Դատարանը գտավ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը և 288-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությույնյանն ասաց, որ հիմնական իրավական դիրքորոշումներից մեկն այն է, որ արդար դատական պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որպեսզի կասկածյալը կամ մեղադրյալը ցանկության դեպքում չզրկվեն լսվելու իրենց իրավունքից։

Տեսանյութեր

Լրահոս