Անգոլայի քաղաքացին Թուրքիայից անցել է Հայաստան. գործը դատարանում է

2016թ. հունիսի 14-ին Անգոլայի քաղաքացու՝ հայ-թուրքական սահմանը հատելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Բոբ Ժոաո Դոնգալային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ որ նա 2016թ. հունիսի 14-ին ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտակայքում գտնվող` ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության 40-րդ ջոկատի «Երվանդաշատ» ուղեկալի հատվածով, ոտքով ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայից անցել Հայաստանի տարածք, որից հետո, 2016թ. հունիսի 15-ին ժամը 01:30-ին բռնվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայողների կողմից:

Բոբ Ժոաո Դոնգալան կալանավորված է։ Սեպտեմբերի 1-ին քրեական գործը մակագրվել է դատավոր Արթուր Ադամյանին։

Տեսանյութեր

Լրահոս