«Ում բարոյական վնաս եք տվել, պագրիշկա եք իջացրել, ծեծել-ջարդել եք, ներողություն խնդրեք». Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն՝ Մանվել Գրիգորյանի որդուն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք պիտի Էջմիածինը մաքրենք Մանվելից եւ մանվելիզմից». սա Էջմիածնի քաղաքապետի թեկնածու առաջադրված, այժմ գործազուրկ (ժամանակին աշխատել է ջրմուղում) 47-ամյա Արթուր Թումանյանի տեսլականն է՝ սեպտեմբերի 18-ին սպասվող ընտրությունների։

Նա, արձագանքելով օրերս գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ իրեն եւ իր թիմակիցներին բանավեճի հրավիրելու առաջարկին, ասաց. «Ես Կարենի դեմ հարց եմ դրել, ասել եմ՝ դու ինքնուրույն տղա չես, եթե դու ինքնուրույն տղա ես, ճանապարհներ կա փակած, հերդ փակել ա, ամբողջ Էջմիածինը գիտի, բացիր այդ ճանապարհները։ Ու, բացի այդ, ում բարոյական վնաս եք տվել, պագրիշկա եք իջացրել, ծեծել-ջարդել եք, ներողություն խնդրեք, նոր այդ ժամանակ ես կգամ քո հետ բանավեճի։ Բայց ինքը մինչեւ հիմա պատասխան չի տվել»։

– Պարոն Թումանյան, տեսակետ կա, որ եթե Կարեն Գրիգորյանի, նույնն է թե՝ Մանվել Գրիգորյանի դեմ ընտրություններում որեւէ մեկը հանդգնել է առաջադրվել, ուրեմն նա կամ ավելի ուժեղ է, կամ էլ ուժեղ մեջք ունի։ Ի՞նչ կասեք։

– Ահա՛, լավ է, որ հասկացել եք, որ իմ մեջքն Էջմիածնի բնակչությունն է, ողջ Էջմիածնով ենք կանգնել Մանվելի դեմ։ Ես, որպես մենակ մարդ, ինձանից ո՞վ եմ ներկայացնում։ Ես քաղաքն եմ ներկայացնում, քաղաքն էլ՝ ինձ։

– Այսինքն, կոնկրետ անձնավորություն, ուժեղ մեջք չունեք։ Ձեր հենարանն Էջմիածինն է:

– Այո, այո, մեր քաղաքն է, մեր բնակիչներն են։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս