Բաժիններ՝

«Մեր քայլերը շատ հստակ կլինեն և շատ կոշտ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի նկատմամբ կատարված անարդարությունը ոչ մեկի անտարբեր չթողեց. բարկացան ու արտասվեցին ոչ միայն հայերը: Բայց պետության գործառույթն իր քաղաքացիներին պաշտպանելն է, կլինեն նրանք մարզիկ, թե այլ մասնագիտության տեր: ՀԱՕԿ-ը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է ամեն ինչ անեն, որ Հարությունյանի մենամարտի մրցավարները որակազրկվեն: Այդ դեպքում այլ մրցավարներ ձեռնպահ կմնան մեր մարզիկների նկատմամբ նման քայլ անելու մտքից անգամ: Հակառակ դեպքում մեր մարզիկները պարբերաբար կհայտնվեն «որբի» կարգավիճակում:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գեւորգ Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Միհրան Հարությունյանի մենամարտի մրցավարությունը բողոքարկելու մտքից իրենք չեն հրաժարվել: «Թիմը եկել է, շուտով խորհրդակցություն կարվի զուտ այդ առումով, եւ մեր քայլերը շատ հստակ կլինեն եւ շատ կոշտ: Վստահ ասում եմ՝ պետությունը կանգնած է մարզիկի կողքը»,- ասաց նախարարը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս