![](/banners/BeFunky-design.jpg)
Լուքսորում արգելել են օդապարիկով թռիչքները
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/odaparik.jpg)
Եգիպտական Լուքսոր քաղաքի իշխանություններն արգելել են օդապարիկով թռիչքները Չինաստանից ժամանած մի խումբ զբոսաշրջիկների խմբի անհաջող վայրէջքի հետևանքով, հայտնում է BBC-ն:
Քաղաքային ադմինիստրացիան հրամայել է ստուգել անվտանգության միջոցներն ու սարքավորումները, որոնք կիրառվում են օդապարիկներով թռիչքների ժամանակ:
Երեքշաբթի նվազագույնը 22 չինացի զբոսաշրջիկ է վնասվածքներ ստացել Լուքսորում օդապարիկի կոշտ վայրէջքի հետևանքով:
Օդապարիկը ղեկավարող եգիպտացուն դժվար է եղել վայրէջք կատարել ուժեղ քամու պատճառով: