Բաժիններ՝

Վրաստանում թուրք զինվորների գերեզմաններ են հայտնաբերվել

Բորչալուում հայտնաբերվել են թուրք զինվորների գերեզմաններ: Ինչպես հայտնում է APA-ի վրացական ծառայությունը, Վրաստանի Ախլը-Լելե գյուղի մերձակայքում, որտեղ կոմպակտ կերպով բնակվում են ադրբեջանցիներ, «Օսմանլի թեփե» վայրում հայտնաբերվել է շուրջ 30 թուրք զինվորի աճյուն, որոնք սպանվել են 1919-1921թթ·:

Գյուղի դպրոցի ուսուցիչը պատմել է, որ 1918թ· Կովկասյան իսլամական բանակի հրամանատար Նուրու փաշան անցել է Բորչալուով: Թուրք զինվորները հոգնել են բոլշևիկների դեմ դեմ պայքարից, սովից ուժասպառ են եղել:

Դեբեդ գետը անցնելիս կանգ են առել Գովու կոչվող վայրում: Մոտ 100-120 մարդուց որոշ ժամանակց անց հիվանդություններից մահացել է 30 զինվոր, որոնք թաղվել են այդ վայրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս