Բաժիններ՝

«ՊՍԺ»-ի պաշտպան Դավիդ Լուիսը վերադարձավ «Չելսի»

Անտոնիո Կոնտեն բրազիլացուն ևս մեկ շանս տվեց Լոնդոնում:

Գործարքի մասին հայտարարել է «ՊՍԺ»-ի պաշտոնական կայքը: Համաձայնագրի մանրամասները չեն բացահայտվում, բայց ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուիսի համար «Չելսին» պետք է վճարի 37 մլն եվրո:

Լուիսը «Չելսիի» կազմում խաղացել է 2011 թվականից մինչև 2014 թվականը:

Բրազիլացին «ՊՍԺ» է տեղափոխվել 50 մլն եվրոյով: Transfermarkt-ը 29-ամյա պաշտպանին գնահատում է 28 մլն եվրո:

Դավիդ Լուիսը Փարիզում հաղթել է Ֆրանսիայի երկու առաջնություն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս