 
                        Հրդեհ «Սիլաչի» հյուրանոցի մոտ
 
                                    Սեպտեմբերի 1-ին, ժամը 06.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Սիլաչի» հյուրանոցի մոտակայքում, այրվում է սննդի օբյեկտ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տ. Մեծի պողոտայի թիվ 9/4 հասցեում գտնվող «Արաշ» արագ սննդի կետում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.49-ին, մարվել՝ 06.59-ին:
Խոհանոցում այրվել են կենցաղային իրեր (մոտ 6 քմ):
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        