Ավետիսյանների հարազատները պնդում են՝ իրենց սպառնացել ու վախեցրել են կրիմինալով. ԳԱԼԱ
Այսօր Գյումրու Մյասնիկյան 188 տանը, որտեղ, հիշեցնենք, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը, ասուլիս էին հրավիրել Ավետիսյանների դուստրերը՝ Լուսինեն ու Անահիտը:
Ըստ Գալա-ի՝ Լուսինե Ավետիսյանը հայտարարեց, թե իրենց դեպքի առաջին իսկ օրվանից խաբել ու համոզել են, թե տեղի ունեցած աղմկոտ սպանության իրական դրդապատճառը կբացահայտվի, սակայն թե նախաքննությունը եւ թե դատաքննությունը ցույց տվեցին մեկ բան, որ ՀՀ իշխանությունների թելադրանքով գործը կոծկվել է: