«Ասում եմ 100 տոկոսով` ես կարող եմ դառնալ բացարձակ ռեկորդակիր». Մանվել Մամոյան
Ազատության հրապարակում օգոստոսի 25-ին Մանվել Մամոյանը սահմանեց Գինեսի երկրորդ ռեկորդը: Մամոյանը գերազանցեց Կանադան ներկայացնող Ռոյ Բերգերի ցուցանիշը, ով գետնին բռունցքների վրա հրում-ծալում վարժությունը մեկ րոպեում կատարել էր 84 անգամ: Մանվելն այդ վարժությունը կատարեց 86 անգամ. այս ռեկորդը Գինեսի ռեկորդների հանձնաժողովը դեռ պետք է հաստատի: Արդեն մեկ Գենեսի ռեկորդ պահուստում ունեցող մարզիկն իր ցուցադրած արդյունքը նվիրեց քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ը զրուցել է ռեկորդակիր մարզիկի հետ:
– Մանվել, պատմեք Ձեր առաջին ռեկորդի մասին, ինչպե՞ս որոշեցիք ռեկորդներ սահմանել, ի՞նչ նպատակ ունեք ապագայում:
– Առաջին ռեկորդը սահմանել եմ դեռ 16 տերեկանում: Որովայնային մկանների դեպի առաջ վարժությունը կատարել եմ 3511 անգամ: Նպատակներ շատ ունեմ` ցանկանում եմ Գինեսի ռեկորդների գրքում բացարձակ առաջատար դառնալ ռեկորդների քանակով: Բոլոր հնարավությունները լիարժեք ունեմ:
– Ինչպե՞ս որոշեցիք նախորդ ռեկորդը սահմանել զինվորական համազգեստով: Նշեցիք, որ հայ զինվորներին եք նվիրում : Կա՞ մարդ, որ հենց իրենն է ուղղված այդ քայլը:
– Եթե ամեն ինչ հաջող անցնի և իմ այս ռեկորդն էլ տեղ գտնի Գինեսի ռեկորդների գրքում, ապա կարծում եմ դա շատ ազդեցիկ բան կլինի: Այն քայլը, որ ես զինվորական համազգեստով եմ եղել նշան է եղել շնորհակալության՝ այն բոլոր տղաներին, ովքեր զոհեցին իրենց կյանքը հանուն մեզ: Չեմ ցանկանում ոչ մեկին առանձնացնել: Բոլորին եմ նվիրում ռեկորդս:
– Ապագայում ի՞նչ ռեկորդներ են լինելու և ի՞նչ աշխատանքներ են տարվում:
– Ապագայում բազմաթիվ ու տարատեսակ ռեկորդներ կլինեն: Այժմ մարզվում եմ, որպեսզի սեպտեմբորին նոր ռեկորդներ սահմանեմ: Դեռ հստակ ոչինչ չեմ նշի:
– Պետության կողմից աջակցություն կամ խրախուսում եղե՞լ է:
– 2015 թվականին սահմանված ռեկորդի համար պետության կողմից արձագանք չի եղել, սակայն Դյուցազնագրքում գրանցումից հետո Գագիկ Ծառուկյանի կողմից ուշադրություն եղել է:
– Եղե՞լ են դեպքեր, որ ռեկորդ սահանեք ու մերժվի ռեկորդների գրքի հանձնաժողովի կողմից:
– Այո՛, եղել է, որ ես փաստերը լիարժեք չեմ ներկայացրել: Արդեն փորձ ունեմ և նման բան կարծում եմ էլ ինձ չի սպասվում:
– Ասացիք, որ ցանկանում եք դառնալ համաշխարհային ռեկորդների քանակով առաջատար: Ի՞նչ եք կարծում կկարողանաք ցանկությունն իրակնություն դարձնել:
– Ես ինձ կյանքում այդքան ինքնավստահ երբեք չեմ զգացել, ինչպես հիմա: Թող ինձ ների Աստված, անհամեստության համար, բայց ես հիմա այնքան ինքնավստահ եմ ու այնքան հավատ ունեմ իմ ուժերի նկատմամբ, որ ասում եմ 100 տոկոսով` ես կարող եմ դառնալ բացարձակ ռեկորդակիր:
– Հաջորդ ռեկրոդը կամ ռեկորդները ե՞րբ են լինելու:
– Դեռ օրը չեմ կարող ասել, բայց կարծում եմ մեկ ձեռքի 2 մատով ձգում-հրումը կթողնեմ 2 ամիս հետո: Հաջորդ ռեկորդը կաշխատեմ սահմանել սեպտեմբերի վերջին: Թե որ վարժությունը կլինի` կտեղեկացնեմ ելույթից 3 օր առաջ:
Հարցազրույցը` Արմեն Մանուկյանի