Պենտագոնը հաստատում է ԴԱԻՇ-ի մամուլի քարտուղարի սպանության շրջանում ռմբակոծությունների փաստը
Պենտագոնում աղբյուրը հաստատել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հասցրած ավիահարվածները Ալ-Բաբ քաղաքի շրջանում, որտեղից ավելի վաղ հաղորդագրություն էր ստացվել այն մասին, թե ավիահարվածների հետևանքով սպանվել է ԴԱԻՇ-ի մամուլի քարտուղար Աբու Մուհամմեդ ալ-Ադնանին, հայտնում է BBC-ն:
«Մենք ամփոփում ենք գործողության արդյունքները»,- հայտարարել է աղբյուրը` հրաժարվելով հաստատել ծայրահեղականի մահվան լուրը:
Ավելի վաղ նրա սպանության մասին հայտնել էր ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող արմատական իսլամական «Ամաք» գործակալությունը:
Ալ-Ադնանին համարվում է ԴԱԻՇ-ի ամենաազդեցիկ դաշտային հրամանատարներից մեկը և խմբավորման գաղափարախոսության տարածողներից: Նրա միջոցով էին կատարրվում խմբավորման ամենանշանակալի հայտարարությունները:
Ալ-Ադնանիի գտնվելու մասին տեղեկություններ հայտնողներին ԱՄՆ Պետդեպը խոստացել էր 5 մլն դրամի չափով պարգևատրում: