Բաժիններ՝

«Ամեն ինչ կանեմ, որ շուտ վերադառնամ և մասնակցեմ Հայաստանի հետ խաղին». Շմեյխել

Դանիայի հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը օրերս վիրահատության է ենթարկվել: Ճողվածքի վիրահատությունը հաջող է ընթացել:

Դանիայի ազգային հավաքականի և «Լեսթերի» դարպասապահը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ արդեն սկսել է ապաքինման գործընթացը:

«Ամեն ինչ կանեմ, որ շուտ վերադառնամ և մասնակցեմ Հայաստանի հետ խաղին»,-գրել է դարպասապահը:

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան խաղը կկայանա սեպտեմբերի 4-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս