Թուրքիայում ևս 35 լրագրող է կալանավորվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/lragrox.jpg)
Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում ԶԼՄ-ների ևս 35 աշխատակից է ձերբակալվել, գրում է թուրքական Sabah թերթը:
Տեղեկությունների համաձայն` ԶԼՄ-ների ձերբակալված աշխատակիցները կասկածվում են Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու, ինչպես նաև այդ շարժման գործունեության քարոզչության մեջ:
Ձերբակալվածների անունները չեն հրապարակվում: