Պեսկովը հաստատեց. Պուտինն ու Օբաման կհանդիպեն G20-ի շրջանակներում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպեն G20 գագաթաժողովի շրջանակում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ակնհայտ է, որ G20-ի ժամանակ նախագահներն այսպես, թե այնպես կհանդիպեն այդ ֆորումի շրջանակում»,- հայտարարել է Պեսկովը` նշելով, թե առանձին հանդիպման մասին որոշում երկու երկրների նախագահներն ինքնուրույն կկայացնեն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Բեն Ռոդսը հայտնել էր, թե Սպիտակ տունը չի բացառում Օբամայի և Պուտինի ոչ պաշտոնական հանդիպումը գագաթաժողովի շրջանակներում:
G20-ը կանցկացվի սեպտեմբերի 4-5-ը Հանչժոուում: