Բաժիններ՝

Հետաքննությունների դաշնային բյուրոն կոչ է արել ԱՄՆ-ի նահանգապետերին բարձրացնել կիբերանվտանգության մակարդակը

Հետաքննությունների դաշնային բյուրոն կոչ է արել ԱՄՆ-ի նահանգային իշխանություններին բարձրացնել կիբերանվտանգության մակարդակը երկու նահանգների նախընտրական տեղեկությունների սերվերների վրա ցանցահենային հարձակումների մասին տեղեկություններից հետո, հայտնում է BBC-ն:

Հետաքննությունների դաշնային բյուրոն կոչ է արել երկրի բոլոր շրջաններին ստուգել համակարգերը, որտեղ պահպանվում է ցանկացած տեղեկություն ընտրությունների և ընտրողների մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իլլինոյս և Արիզոնա նահանգների նախընտրական ինտերնետ պորտալները դադարեցրել են աշխատանքն այն բանից հետո, երբ ցանցահենները գրոհել են ընտրողների գրանցման համակարգը:

Փորձագետները կարծում են, որ օգտագործման մեթոդները հիշեցնում են նրանք, որոնք ավելի վաղ օգտագործել են ռուս ցանցահենները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս