Բաժիններ՝

Տաշքենտում իրավիճակը Քարիմովի մահվան մասին լուրերից հետո հանգիստ է

Տաշքենտում իրավիճակը այսօր ԶԼՄ-ներում տարածված լուրերից հետո, թե իբր մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, հանգիստ է, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:

Հաղորդվում է, որ սեպտեմբերի 1-ին Ուզբեկստանում Անկախության օրվա կապակցությամբ Տաշքենտը զարդարված է դրոշներով: Մայրաքաղաքում չի նկատվում ուժայինների կուտակում կամ զինվորական ստորաբաժանումների ներկայություն:
Տրանսպորտի երթևեկությունը նույնպես սահմանափակված չէ:

Տեղի հեռուստաալիքներն ու ռադիոկայանները գործում են սովորական ռեժիմով, ցուցադրվում են տոնական ծրագրեր և համերգներ:

Երկուշաբթի երեկոյան «Ֆերգանա» պարբերականը հայտնեց, որ երեկ ցերեկը կաթվածից մահացել է Քարիմովը: Ուզբեկստանի նախագահի ապարատում աղբյուրը RIA Novosti-ին հայտնել էր, որ Քարիմովի վիճակը կայուն է, չէր հաստատվել նաև նրա մահվան մասին լուրը:

Պաշտոնապես Քարիմովի մահվան փաստը չի հաստատվել:
Ավելի վաղ ուզբեկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քարիմովը ստացիոնար բուժում է ստանում, որը պահանջում է «որոշակի ժամանակ»:

Քարիմովի հնարավոր հիվանդության և բուժման ենթադրյալ ժամկետների մասին մանրամասներ չէին հաղորդվել, ինչը հանգեցրել էր երկրի ղեկավարի` կաթված ստանալու մասին լուրերի շրջանառության:

Քարիմովի դուստրը հայտնել է, որ իր հայրը շաբաթ օրը գլխուղեղի արնազեղման հետևանքով հոսպիտալացվել է ու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս