Պուտինը չի մեկնի Անթալիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում մեկնել Թուրքիա` դիտելու Ռուսաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղը, այսօր հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դեմիտրի Պեսկովը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականները ընկերական հանդիպում կունենան օգոստոսի 31-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում:
«Ո´չ, հեռվից կերկրպագենք»,- ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի պլաններում կա խաղը դիտելու ցանկություն: