ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Սերգեյ Միրոնովի նիստը Երևանում դռնփակ է
ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ով հետախուզվում է ԱՄՆ իրավապահների կողմից, այժմ գտնվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվում է Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու մասին դատախազության միջնորդությունը:
Նիստից առաջ Ս. Միրոնովը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին, ապա դատավորը հայտարարեց, որ նիստը դռնփակ է և նիստին կարող են մասնակցել միայն դատավարության մասնակիցները: