Բաժիններ՝

Ուզբեկստանի նախագահը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը գլխուղեղի արնազեղումից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն: Այդ մասին Instagram-ի իր էջում հայտնել է Քարիմովի դուստրը` Լոլո Քարիմովա-Տիլյաևան:

Ավելի վաղ ուզբեկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քարիմովը ստացիոնար բուժում է ստանում, որը պահանջում է «որոշակի ժամանակ»:

Քարիմովի հնարավոր հիվանդության և բուժման ենթադրյալ ժամկետների մասին մանրամասներ չէին հաղորդվել, ինչը հանգեցրել էր երկրի ղեկավարի` կաթված ստանալու մասին լուրերի շրջանառության, գրում է RIA Novosti-ն:

Քարիմովի դուստրը հայտնել է, որ իր հայրը շաբաթ օրը գլխուղեղի արնազեղման հետևանքով հոսպիտալացվել է ու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է կայուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս