Բաժիններ՝

Հելսինկյան ասոցիացիայի հայտարարությունը

Սիրելի գործընկերներ,

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ձեզ՝ կազմակերպության համար այս ծանր և վշտալի օրերին ցուցաբերած աջակցության համար:

Իրավապաշտպան գործունեությունը դյուրին չէ, այն մեզ համար կրկնակի դժվար է լինելու, քանի որ մեզ հետ չէ մեր Միկան: Սակայն, Միկան ստեղծել է թիմ, որը կարող է, և պարտավոր է շարունակել բոլոր ընթացիկ և նոր ծրագրերը:

Թիմը հավատարիմ կլինի այն արժեքներին ու սկզբունքներին որոնցով առաջնորդվել է Հելսինկյան ասոցիացիան, որոնք մեր մեջ սերմանել է Միքայել Դանիելյանը:

Հավաստիացնում ենք, որ մեր թիմը առավելագույն ջանքերը կգործադրի` կրկնապատկված եռանդով աշխատելու, կազմակերպության ուրույն դեմքը պահպանելու, առաքելությունն ու ծրագրերը իրականացնելու նպատակով: Մենք անչափ կարևորում ենք մեր աջակից գործընկերների հետ հետագա համագործակցությունը և պատրաստ ենք շարունակել փոխադարձ վստահության վրա կառուցված մեր հարաբերությունները:

Առաջիկա օրերին Հելսինկյան ասոցիացիան կներկայացնի կազմակերպության նոր ղեկավարին: Բոլորիս համար Միկան ընդմիշտ կմնա Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ՆԱԽԱԳԱՀ:

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ԹԻՄ
29 օգոստոսի

2016 թվական

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս