Բաժիններ՝

Ես ամեն օր ծաղիկներ, հատկապես վարդեր եմ ստանում. Արմեն Դալլաքյանը՝ անձնական կյանքի ու նոր հեռուստասերիալի մասին. Life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է բազմաթիվ հեռուստասերիալներից հայտնի դերասան Արմեն Դալլաքյանը, ով շարունակում է ցանկալի փեսացուների շարքը լրացնել: Կայքի  հետ զրույցում դերասանը պատմել է ոչ միայն աշխատանքային գործունեությունից, այլեւ երկրպագուհիների անակնկալներից:

-Արմեն, եթե խորապես ուսումնասիրենք Ձեր անցած ճանապարհը, ապա կհիշենք նաեւ Ձեր իրավաբանի կրթությունը. Ամբողջովին փակե՞լ եք այդ էջը, թե՞ ոչ:

– Անկեղծ ասած՝ չեմ փակել այդ էջը, որովհետեւ երբեմն ժամանակ է գալիս, երբ մարդ իր հիմնական մասնագիտության օգնությանն է դիմում: Իմ պարագայում եւս այդպես է, հիմա իմ կինոստուդիայի իրավաբանական հարցերով ինքս եմ զբաղվում:

-Դերասանի մասնագիտությունը, ինչ խոսք, հաղթել է Ձեր մեջ, ինչպե՞ս կայացրեցիք այդ որոշումը:

– Յուրաքանչյուր մասնագիտություն տարիների ընթացքում թարմություն է պահանջում: Միանշանակ չեմ կարող ասել դերասանի մասնագիտությունը հաղթել է, թե ոչ, բայց մի իմաստով իսկապես հաղթանակ կնքել է, քանի որ արդեն տասը տարի է, ինչ զբաղվում եմ այդ աշխատանքով:

-Արմեն, եթե հետեւենք Ձեր մարմնավորած կերպարներին, կնկատենք որ նույնանման դերեր են վստահում Ձեզ` մշտապես խորամանկ, կնամոլ, երբեմն նաեւ բացասական կերպարներ, ինչով եք պայմանավորում դա:

– Միգուցե ռեժիսորներն այդ դերերում են ինձ տեսնում, դրա համար էլ նմանատիպ կերպարներ են վստահում: Սակայն դերասանի համար չկան նույնանման կերպարներ, կան մեծ տարբերություններ, որը միայն դերասանը կզգա: Դերասանի պարտականությունն է հնարավորինս ճիշտ մատուցել իրեն վստահված դերն ու համոզիչ լինել:

-Որքանով տեղյակ եմ՝ այժմ զբաղված եք նկարահանումներով եւ շուտով հեռուստադիտողը Ձեզ կտեսնի նոր հեռուստասերիալում: Մի փոքր կպատմե՞ք առաջարկը ստանալու եւ այս անգամվա Ձեր կերպարի մասին:

– Առաջարկը ստացա Շանթ հեռուստաընկերության կողմից եւ ծանոթանալով սցենարին ու անձնակազմին՝ սիրով համաձայնեցի: «Փոխնակ մայրը»՝ այպես է կոչվում նոր հեռուստասերիալը, որտեղ նկարահանվում են բավականին տաղանդավոր դերասաններ՝ Տիգրան Ներսիսյանը, Ելենա Բորիսենկոն եւ այլք. Նրանց հետ խաղալն ինձ համար ուղղակի հաճույք է: Այստեղ ինձ երկու կերպար առաջարկեցին, որոնց բնավորությանը ծանոթանալուց հետո ես ընտրեցի ինձ համար առավել հոգեհարազատը: Մարմնավորում եմ ընկերասեր, իր ուզածին ամեն գնով հասնող ու մի փոքր էլ խորամանկ տղայի, ում հետ կապված զարգացումները հեռուստադիտողը կտեսնի սերիալը մեկնարկելուց հետո: Ի դեպ՝ սեպտեմբերի 2-ից «Փոխնակ մայրը» եթերում կլինի:

-Արմեն,աշխատանքները կարծես թե բավականին շատ են, իսկ անձնական դաշտում ի՞նչ է կատարվում:

– Անձնական դաշտը դեռ բաց է՝ սպասում եմ իմ սիրելիին: Մարդիկ ինձ սիրավեպեր շատ են վերագրել, հետո բաժանել եւ անգամ երեխաների տեր դարձրել, բայց իրականում այդ ամենը սուտ է: Ես ամուսնացած չեմ, չեմ եղել ու երեխաներ չունեմ, բայց առհասարակ երեխաներ շատ եմ սիրում:

-Երկրպագուհիներ ունե՞ք:

– Այո, երկրպագուհիներ ունեմ, նրանց հետ կապված անգամ զավեշտալի դեպքեր կան, օրինակ մի անգամ նկարահանումներից դուրս եկա ու տեսա, որ մեքենաս ամբողջությամբ պաչիկներով է փակված, մեկ այլ անգամ տանս դարպասների վրա գրված էր «Սիրում եմ քեզ», բացի այս՝ ես ամեն օր ծաղիկներ, հատկապես վարդեր եմ ստանում:

-Իսկ չե՞ք կասկածում, թե ով է գաղտնի երկրպագուհին:

– Ոչ, դեռեւս փնտրում եմ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս