«Աշխարհի առաջնությունների ընդլայնումը մինչև 40 թիմ համապատասխանում է ՖԻՖԱ-ի նպատակներին». Ջանի Ինֆանտինո
Մունդիալներում պետք են ավելի շատ գրանդներ Ասիայից և Օվկիանիայից:
«Աշխարհի առաջնությունների ընդլայնո՞ւմը: Մենք բոլորս տեսանք Եվրո-ի 24 թիմերով էքսպերիմենտը. ամեն ինչ շատ լավ էր: Աշխարհի առաջնությունը մնում է ոչ թե ուղղակի ֆուտբոլային խաղ, այլ ինչ-որ առանձնահատուկ բան մարդկանց համար:
Տեսեք իսլանդացիների, վալիացիների, ալբանացիների և հունգարացիների ուրախությունը: Դա հոյակապ է: Դա իսկական էյֆորիա է: Կարելի է միայն հպարտանալ նրանով, ինչ կատարվեց այդ երկրներում:
40 թիմ աշխարհի առաջնությունում. դա շատ է, բայց համապատասխանում է ամբողջ աշխարհում ֆուտբոլը զարգացնելու ՖԻՖԱ-ի նպատակներին: Գովազդը նախկինի նման անգին է»,- ասել է Ինֆանտինոն Blick-ին:
1998 թվականից Աշխարհի առաջնություններում հանդես է գալիս 32 թիմ:
Մոտակա Մունդիալը կանցկացվի Ռուսաստանում 2018թ. ամռանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը