Կուրսանտի սպանության գործի քննությունը հետաձգվեց
Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հետաձգվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը:
Տուժողներից դատարան էր ներկայացել միայն Կարեն Բաղրամյանը: Դատարանը Ռազմական համալսարանից գրություն էր ստացել, ըստ որի՝ կուրսանտներից մի քանիսն ուսումնական արձակուրդում են գտնվում, ինչի պատճառով այսօրվա դատական նիստին չեն ներկայացվել:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 5-ին: