Գյումրիում պատշգամբից ընկած երեխայի առողջական վիճակում աննշան դրական տեղաշարժ կա
Գյումրիում օգոստոսի 25-ին շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, առկա է աննշան դրական տեղաշարժ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի փոխանցմամբ` փոքրիկին միացված է արհեստական շնչառության սարք:
Հիշեցնենք, որ երեխայի տեղափոխել էին «Գյումրիի «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից 15 րոպե անց՝ Երևան: