Եմենում ահաբեկչության հետևանքով ավելի քան 50 մարդ է սպանվել
Եմենի Ադեն քաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել եմենյան բանակի նորակոչիկների խմբի հարևանությամբ:
Զոհերի թիվը գերազանցել է 50-ը: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Հեռուստաալիքը, հղում կատարելով անվտանգության ուժերում աղբյուրներին, հայտնում է, որ ականապատ ավտոմեքենան, որը ղեկավարել է մահապարտ ահաբեկիչը, պայթել է, նվազագույնը 50 մարդ սպանվել է:
ԴԱԻՇ խմբավորումն արդեն ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: