Լոս Անջելեսի օդանավակայանում «Զորոյի« հագուստով տղամարդու է բռնել
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) օդանավակայանում «Զորո» կինոհերոսի հագուստով մարդու են ձերբակալել տագնապի հայտարարումից հետո, որը կեղծ է եղել: Այս մասին ասված է օդային նավահանգստի Twitter-ի պաշտոնական էջում:
«Զորոյի հագուստով մարդուն ձերբակալել է Լոս Անջելեսի օդանավակայանի ոստիկանական վարչությունը»,- հայտնել է տնօրինությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի արեւմուտքի խոշորագույն ավիահանգույցի երկու տերմինալներում ուղեւորների մեջ խուճապ է սկսվել կրակոցներ հիշեցնող ձայների պատճառով: Հայտարարվել է տագնապ, կատարվել է ստուգում: Դրա արդյունքներով ոստիկանությունը հայտնել է, որ ոչ մի կրակոց եւ անվտանգության սպառնալիք չի եղել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: