Լոս Անջելեսի օդանավակայանը մասնակի փակվել է հրաձգության մասին հաղորդագրությունների պատճառով
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի ոստիկանությունը ստուգում է օդանավակայանի տարածքում հրաձգության մասին տեղեկությունները, հաղորդվում է ոստիկանության Twitter-յան էջում:
«Ոստիկանությունը ստուգում է օդանավակայանը հրաձգության մասին տեղեկություններից հետո: Ձեռնարկվել են բոլոր միջոցառումները` ապահովելու ուղևորների անվտանգությունը: Պահպանեք հանգստություն»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ktla.com-ը:
Իրավապահների տեղեկություններով` օդանավակայանում հրաձգության մասին տեղեկությունը դեռ չի հաստատվում: Օդանավակայանի մուտքն ու դրա կենտրոնական տերմինալը ժամանակավորապես փակ են այցելությունների համար: