Բաժիններ՝

Ռուսաստանը չեղարկել է Թուրքիա չարթերային թռիչքների սահմանափակումները

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրաման է ստորագրել Թուրքիա չարթերային թռիչքների սահմանափակումները չեղարկելու մասին, այն հրապարակված է Կրեմլի կայքում:

Փաստաթուղթը փոփոխություններ է նախատեսում ՌԴ նախարարների կաբինետի՝ 2016թ. նոյեմբերի 30-ի որոշման մեջ, որն արգելում էր չարտերային ավիափոխադրումները:

«Ձեռնարկել հավելյալ միջոցառումներ՝ ուղղված տրանսպորտային (ավիացիոն) ավտանգությանը Թուրքիայի Հանրապետության հետ կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման ուղղությամբ»,- ասված է վճռում:

Բացի այդ՝ ավիափոխադրողներին խորհուրդ է տրվում ապահովել անվտանգության հավելյալ միջոցառումներ:

ՌԴ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ ավիաընկերություններն արդեն սկսել են «Ռոսավիացիային» հայտեր ներկայացնել Թուրքիա չարտերային չվերթեր կատարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս