Գերմանիայում փախստականների հոսքը նվազում է. իշխանություններ
Սպասվում է, որ մինչև տարեվերջ Գերմանիա կժամանի մոտ 300 հազար փախստական, գերմանական Bild պարբերականի հետ զրույցում հայտարարել է միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Ֆրանց-Յուրգեն Վայսը:
«Կարծում եմ՝ այս տարի կժամանի 300 հազարից քիչ մարդ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ գերատեսչությունը կարող է հաջողությամբ հաղթահարել 250-300 հազար ներգաղթյալների տեղավորման խնդիրները: Այդ մակարդակը պաշտոնյան օպտիմալ է անվանել:
«Եթե ավելի շատ գան, ստիպված կլինենք աշխատել ճնշման տակ: Մենք մուտք կգործենք ճգնաժամային ռեժիմ»,- հայտարարել է Վայսը՝ նշելով, որ դժվարին 2015 թվականը չի կրկնվի:
Անցած տարի Գերմանիա է ժամանել ավելի քան 1 մլն փախստական և ներգթաղթյալ Մերձավոր Արևելքից, Աֆղանստանից և Աֆրիկայից: