Դիեգո Մարադոնան 29 տարի անց ընդունել է արտամուսնական կապից ծնված որդուն
Դիեգո-կրտսերը ծնվել է Նեապոլում՝ մոդելի հետ կապի արդյունքում:
Այս ամբողջ ժամանակ Դիեգո-ավագը հրաժարվում էր ԴՆԹ թեստ անցնել, ինչի պատճառով իտալական դատարանը ֆուտբոլիստին ճանաչել էր երեխայի հայր: Ընդ որում, նրանք երբեք չէին շփվել: Երեկ տեղի է ունեցել միավորումը: Հանդիպմանը ներկա է եղել նաև արգենտինացու 20-ամյա դուստրը՝ Յանան, որին նա երկար ժամանակ չէր ընդունում: Ինչպես հաղորդում է Telegraph-ը, ընթրիքից հետո ընտանիքը հանդիպել է լրագրողներին:
«Ես շատ երջանիկ եմ, որովհետև վերամիավորվեցի որդուս հետ: Ես արեցի դա Յանայի հետ հանդիպելուց հետո: Ես սիրում եմ որդուս, նա շատ նման է ինձ»,- արցունքն աչքերին ասել է Մարադոնան:
«Գրկել հորս. դա ամենահիասքանչ զգացողությունն է աշխարհում: Իմ երազանքն է մի օր սեղան նստել բոլոր եղբայրներիս և քույրերիս հետ և լինել մեկ ընտանիք»,- ասել է Դիեգո-կրտսերը:
Յանայից և Դիեգոյից բացի՝ Մարադոնան ունի ևս 3 երեխա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը