Ալիմենտի փողը չէր տվել
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի, 1967 թ. ծնված Վալերի Յ.-ին, ով 2007 թ. հունվարի 24-ից Լեհաստան իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 209 հոդվածի /ալիմենտ չվճարելը/ 1-ին մասի մեղադրանքով: