Բաժիններ՝

Կյանքի 7 հիմնական կանոնները

1. Խաղաղություն կնքեք Ձեր անցյալի հետ, որպեսզի այն չփչացնի ներկան: Ձեր անցյալը չի որոշում Ձեր ապագան. ապագան որոշում են միայն Ձեր արարքներն ու համոզմունքները:

2. Այն, թե ինչ են մտածում ուրիշները Ձեր մասին, դա Ձեր խնդիրը չէ: Արժեքավոր է միայն այն, թե ինչպես եք ինքներդ գնահատում Ձեզ, և այն, թե ինչ եք Դուք մտածում Ձեր մասին:

3. Ժամանակը գործնականում բուժում է ամեն ինչ, ուղղակի մի փոքր ժամանակ տվեք: Ցավը հանդարտվում է: Սպիները մեծ դարձնում են այն, ինչ մենք կանք, և բացատրում են մեր կյանքը: Նրանք մեզ մարտահրավեր են նետում և ստիպում ավելի ուժեղ լինել:

4. Բացի Ձեզանից՝ ոչ ոք չի կարող լինել Ձեր երջանկության պատճառը: Ժամանակ և ուժ մի վատնեք Ձեր ներսից դուրս երջանկություն, ներդաշնակություն և ուրախություն գտնելու համար:

5. Մի համեմատեք Ձեր կյանքը ուրիշների հետ: Եթե մենք կարողանայինք մեր պրոբլեմները լցնել համընդհանուր դժբախտության կույտի մեջ և մոտիկից դրանց նայել, ապա մենք մերը շատ արագ հետ կվերցնեինք:

6. Դադարեք չափից ավելի մտածել: Երբեմն օգտակար է չիմանալ բոլոր հարցերի պատասխանները: Երբեմն պատասխան չկա, չի եղել և չի լինի: Բայց դա հենց պատասխանն է: Ուղղակի ընդունեք դա և առաջ շարժվեք:

7. Ժպտացեք: Դուք չեք կարող աշխարհի բոլոր պրոբլեմների պատասխանատվությունը Ձեզ վրա կրել: Ժպիտն ունակ է կյանքը մի փոքր լուսավոր դարձնել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս