Գորիսում նոր արագաչափ կգործարկվի
Գորիսի Անկախության փողոցում օգոստոսի 31-ից կգործի նոր արագաչափ։ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ նշված է. «Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 թվականի օգոստոսի 31-ից գործարկվելու է Գորիս քաղաքի Անկախության փողոցում (Ա. Բակունցի անվան դպրոցի հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»: