Իտալիայում երկրաշարժից մահացածների թիվը հասել 278-ի
Իտալիայում կործանիչ երկրաշարժի հետևանքով ըստ վերջին տվյալների մահացածների թիվը հասել է 278-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոսությունից տեղեկացրել էին, որ նախնական տեղեկություններով Իտալիայում երկրաշարժի հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել:
Հռոմում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին երկրաշարժից տուժած տարածքներում հայտարարել է արտակարգ դրություն:
Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են 5000 փրկարարներ: