Բուրկինի կրելու արգելքը Ֆրանսիայում անօրինական է ճանաչվել
Ֆրանսիայի պետական խորհուրդն անօրինական է ճանաչել բուրկինի (մուսուլմանական լողազգեստ) կրելու արգելքը, որը ընդունվել էր Նիսի հարևանությամբ գտնվող Վիլնև-Լյուբե քաղաքում, հայտնում է BFMTV-ը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, որ Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում ողջ երկրում կարգելի բուրկինի լողազգեստների կրումը:
Ֆրանսիայի տեղական իշխանությունները տարբեր պատրվակներով արգելում են բուրկինիի կրումը, սակայն, ինչպես նշում է պարբերականը, դա ամենայն հավանականությամբ կապված է երկրում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ: