Բաժիններ՝

Թրամփը դարձյալ փոխել է իր դիրքորոշումն անօրինական միգրանտների նկատմամբ

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հերթական անգամ փոխել է իր դիրքորոշումն անօրինական միգրանտների նկատմամբ, հայտարարելով, որ ընտրություններում հաղթելու դեպքում ինքը չի դիտարկի Միացյալ Նահանգներում բնակվող այն օտարերկրացիներին օրինական կարգավիճակ տրամադրելու հարցը, որոնք ի սկզբանե երկիր են եկել անօրինական ճանապարհով: Այս մասին միլիարդատերը հայտարարել է  CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Նրանք չեն կարողանա օրինական կարգավիճակ ստանալ, քանի դեռ չեն մեկնել երկրից ու վերադարձել»,- նշել է Թրամփը՝ խոսելով այն միգրանտների մասին, որոնք ապօրինաբար են գտնվում ԱՄՆ-ում: «Երբ նրանք վերադառնան օրինական ճանապարհով, կկարողանան հարկեր վճարել»,- ասել է հանրապետականը: Թրամփն նշել է, որ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի պաշտոնում գտնվելու առաջին իսկ օրը հրամանագիր կհրապարակի «վատ տղաների» վտարումն սկսելու մասին՝ նկատի ունենալ այն միգրանտներին, որոնք հանցագործություններ են կատարել՝ գտնվելով ԱՄՆ-ում : Նման անձինք երկրում, նրա կարծիքով, «հավանաբար միլիոնավորներ են»:

Մինչդեռ օգոստոսի 23-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, թե չի բացառում միգրանտների նկատմամբ իր խիստ դիրքորոշման փոփոխումը եւ նույնիսկ կարող է դիտարկել գոյություն ունեցող այն օրենքների մեղմացման հնարավորությունը, որոնք վերաբերում են ԱՄՆ-ից անօրինական միգրանտների արտաքսմանը, եթե նրանք երկրում բնակվում են արդեն երկար ժամանակ, ունեն ընտանիք եւ երեխաներ են մեծացնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս