Գերմանացիների 80 տոկոսից ավելին կողմ է նիկաբն արգելելուն. DeutschlandTrend
Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը (81 տոկոս) հանդես է գալիս նիկաբ (դեմքն ամբողջովին փակող գլխաշոր՝ աչքերի համար նեղ կտրվածքով) կրելու արգելք սահմանելու օգտին՝ առնվազն հասարակական վայրերում: Այս մասին են վկայում ARD հեռուստաալիքի DeutschlandTrend հարցման տվյալները:
Հարցման տվյալներով՝ յուրաքանչյուր երկրորդ գերմանացին (51 տոկոսը) պաշտպանում է նիկաբի լրիվ արգելումը, յուրաքանչյուր երրորդը (30 տոկոսը) խելամիտ է համարում մասնակի արգելքը, որը կգործի պետական կազմակերպություններում ու դպրոցներում: Հարցման մասնակիցների միայն 15 տոկոսն է հայտարարել, որ սկզբունքորեն դեմ է նիկաբ կրելու արգելքին:
Օգոստոսի 23-ին Independent թերթը հայտնել էր, որ հյուսիսգերմանական Օսնաբրյուկում դատարանն արգելել է դպրոցական մուսուլմանուհուն պարապմունքներին ներկայանալ նիկաբով:
Աշակերտուհին դատարան էր դիմել այն բանից հետո, երբ գիմնազիայի ղեկավարությունն իրեն արգելել էր դասարան գալ նիկաբով, դա հիմնավորելով այն հանգամանքով, որ աղջկա արտաքին տեսքը նրան խանգարում Է ուսուցիչների հետ բացեիբաց շփվելուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: