Երկրի վրա 30 տարում ցամաքի մակերեսը մեծացել է 58 000 քառակուսի կիլոմետրով

Վերջին 30 տարում Երկրի վրա ցամաքի մակերսը 58 հազար քառակուսի կիլոմետրով մեծացել է: Այս հաշվարկն, ըստ BBC-ի, կատարել են Նիդեռլանդների Դելտարեսի (Deltares) ինստիտուտի գիտնականները:

Մի շարք, այդ թվում ափամերձ տարածքների արհեստական ցամաքեցումն ավելի նշանակալի գործոն է եղել, քան սառցադաշտերի հալումը եւ պատնեշների կառուցումը, ասված Է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Climate Change հանդեսում:

Ընդհանուր առմամբ երեք տասնամյակում ջրի տակ է հայտնվել 115 հազար քառակուսի կիլոմետր ցամաք, ըստ որում ցամաքեցվել է շուրջ 173 հազար քառակուսի կիլոմետր ջրային մակերես:

Նիդեռլանդցի գիտնականները վերլուծել են NASA-ի արբանյակների նկարահանումները: Նրանց եզրակացությունների համաձայն՝ ամենաընդգրկուն բնական ջրավորման օրինակ է դարձել Տիբեթի բարձրավանդակը, որտեղ սառցադաշտերի հալման պատճառով առաջացել են նոր վիթխարի լճեր:

Տեսանյութեր

Լրահոս