Սահակաշվիլիի տիկինը նախկին իշխող կուսակցության ցուցակում երկրորդն է
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի տիկինը՝ Սանդրա Ռուլովսը, հանրապետության խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 8-ին, երկրորդը կլինի «Միասնական ազգային շարժում» կուսակցության ընտրական ցուցակում:
Ռուլովսը, որը որոշել է զբաղվել քաղաքականությամբ, պատգամավորի թեկնածուի պաշտոնի համար «Ազգային շարժում» կուսակցությունից ներկայացվել է Զուգդիդի շրջանի մեծամասնական ընտրատարածքում:
«Սանդրա Ռուլովսը երկրորդը կլինի «Միասնական ազգային շարժում» կուսակցության համամասնական ցուցակում»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: