Իտալիայի վարչապետն արտակարգ դրություն է հայտարարել երկրաշարժից տուժած շրջաններում

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին արտակարգ դրություն է հայտարարել երկրի այն շրջաններում, որոնք տուժել են լույս օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժից: Ըստ վերջին տվյալների՝ տարերային աղետի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 250-ի, տեղեկացնում է BBC-ն:

Զոհվածների մեծամասնությունը՝ գրեթե 200 մարդ, Ամատրիչե քաղաքից էին:

Իտալիայի կառավարությունը 50 մլն եվրո է հատկացրել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Ռենցին խոստացել է, որ շուտով կհատկացվեն լրացուցիչ միջոցներ:

Արդեն երկրորդ գիշերն է՝ ավերված քաղաքներում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք բարդանում են պարբերաբար կրկնվող ստորգետնյա ցնցումներով:

Իտալիայի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ հօգնություն տուժածների կուղարկի բոլոր այն միջոցները, որոնք կստացվեն առաջիկա կիրակի օրը թանգարանային ցուցադրանքների տոմսերի վաճառքից: Մշակույթի նախարարը հորդորել է իտալացիներին՝ այցելել թանգարաններ՝ ի նշան երկրաշարժից տուժածների հետ համերաշխության:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031