 
                        Apple-ը նորացրել է այֆոնների գործառնական համակարգը
 
                                    Apple կորպորացիան նորացրել է այֆոնների գործառնական համակարգն այն բանից հետո, երբ նախորդ տարբերակը խոցելի էր դարձել վնասաբեր ծրագրային միջոցների համար:
Ինչպես հայտնել է Lookout հետազոտական ընկերությունը, Trident անվանումով լրտեսական ծրագիրն օգտվում էր այֆոնների գործառնական համակարգի երեք խոցելի տեղերից՝ չարագործներին թույլ տալով լիակատար վերահսկողություն ստանալ շարժական սարքերի նկատմամբ:
Նշվում է, որ վնասաբեր ծրագրային ապահովման միջոցով հաքերները հետեւում էին օգտատերերին՝ Skype, Gmail, FaceTime եւ Mail.Ru հանրաճանաչ հավելվածների միջոցով հավաքելով նրանց անձնական տվյալները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        