Թուրքիայում կրակ են բացել երկրի ընդդիմադիր կուսակցության ղեկավարի ավտոշարասյան վրա
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/250820161445201376725_2.jpg)
Անհայտ անձինք կրակ են բացել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան վրա, քաղաքական գործիչը չի տուժել, հայտնում է Dogan գործակալությունը:
Քըլըչդարօղլուն ելույթ է ունեցել Թուրքիայի հյուսիսարևելյան Արդվին նահանգի Շավշատ քաղաքում: Դրանից հետո մեքենաները շարժվել են Արդանուչ քաղաքի ուղղությամբ:
Քաղաքից ոչ հեռու ավտոշարասյան ուղղությամբ կրակ է բացվել:
Քաղաքական գործչի թիկնապահները պատասխան կրակ են բացել, սկսվել է հրաձգություն:
CNN Turk-ի տեղեկություններով` մեքենաներում գտնվողները չեն տուժել: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ և շտապօգնության մեքենաներ: