Իտալիայում 1 օրում գրանցվել է մոտ 460 երկրաշարժ. ԶԼՄ-ներ
Իտալիայում 1 օրում գրանցվել է տարբեր ուժգնւթյան ստորերկրյա 460 ցնցում, հայտնում է La Repubblica պարբերականը:
Նշվում է, որ ընդամենը 2 երկրաշարժի ուժգնություն է գերազանցել 5 մագնիտուդը:
Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության տվյալներով` ավելի քան 5400 մարդ է ներգրավված հզոր երկրաշարժի հետևանքների վերացմանը:
Մասնավորապես, փլատակներից մարդկանց դուրս բերելու և տուժածներին օգնելու հարցում ներգրավված է 1060 հրշեջ, 400 զինվորական, ավելի քան 1000 ոստիկան և ավելի քան 3000 կամավոր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247 մարդու:
Փրկարարները շարունակում են որոնումները Ամատրիչե, Ակկումոլի, Պեսկարա-դել-Տրոնտո և Արկուատա-դել-Տրոնտո քաղաքներում: