ԱՄՆ ռազմաօդային ուժերն աջակցում են Սիրիայում թուրքական զորքերի գործողություններին
ԱՄՆ ռազմաօդային ուժերն աջակցում են Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի «Եփրատի վահան» կոչվող ռազմական գործողություններին:
Պենտագոնի ներկայացուցիչ Ադրիան Անկին-Գալլոուեյը, ի պատասխան Anadolu գործակալության հարցման, հաստատել է ամերիկյան ավիացիայի մասնակցությունը ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություններին Թուրքիայի հետ սահմանակից Ջերաբլուս շրջանում:
«Կարող եմ հաստատել, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն ու անօդաչու թռչող սարքերը մասնակցում են գործողություններին»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԴԱԻՇ-ի դեմ հանդես եկող միջազգային կոալիցիան չի կոորդինացնում իր գործողությունները Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հետ:
«Գոյություն ունի ընդամենը համաձայնություն Սիրիայի օդային տիրույթում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև թռիչքների անվտանգության ապահովման նպատակով»,- բացատրել է Պենտագոնի ներկայացուցիչը: