Բաժիններ՝

Սիրիացի քրդերը նահանջում են Եփրատից արևելք

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է Անկարային, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը նահանջում են Եփրատից արևելք: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերը պետք է լքեն Եփրատից արևմուտք ընկած շրջանները: Թուրքիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը նշել էր, որ ԱՄՆ-ն աջակցությունից կզրկի սիրիացի քրդերին, եթե նրանք չենթարկվեն Անկարայի պահանջին:

«Մեր նախարարի հետ հեռախոսազրույցում Քերին ընդգծել է, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը սկսել են նահանջել   Եփրատ գետից արևելք»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս