Բաժիններ՝

«Գյուլենին արտահանձնելու որոշում կարող է կայացնել միայն դատարանը». Բայդեն

ԱՄՆ-ը մտադրություն չունի պաշտպանել թուրք իսլամիստ Ֆեթուլլահ Գյուլենին, իսկ ամերիկացի փաստաբանները նյութեր են հավաքում դատարանի համար` հարցման շրջանակում նրա արտահանձնման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, հայտնում է yenisafak.com-ը:

«Ինձ հետ ժամանած մասնագետների պատվիրակությունը ներկայումս ուսումնասիրում է փաստերը և ապացույցները` բոլոր կանոնների համաձայն դատարան դիմելու համար: ԱՄՆ-ում ոչ ոք, ո´չ նախագահը, ո´չ այլ ոք դեռևս չի կարող որոշում կայացնել արտահանձնման մասին: Հանցագործին արտահանձնել կարող է միայն դատարանը»,- ասել է նա:

Բայդենը հավելել է, որ «ԱՄՆ-ը ոչ մի մտադրություն կամ պատճառ չունի պաշտպանել Գյուլենին կամ ինչ-որ մեկի»:

Էրդողանը, իր հերթին, նշել է, որ անհրաժեշտ է թղթածրար նախապատրաստել դատարանի համար և հիշեցրել է ԱՄՆ-ի հետ մի շարք երկկողմ համաձայնագրերի գոյությունը:

«Այդ համաձայնագրերով` նման մարդ, ինչպիսին Գյուլենն է, նվազագույնը պետք է ձերբակալվի և կալանքի տակ վերցվի, սակայն նա դեռ ազատության մեջ է և շարունակում է իր գործունեությունը»,- ասել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս